Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

04 Մայիս, 2019 18:05
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանում մայիսի 4-ին եւ 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Հայաստանի տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում անձրեւը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ մայիսի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +3+8, ցերեկը՝ +12+17,

Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը` +18+22

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը` +19+24,

Արագածոտնի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +12+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +9+11, ցերեկը՝ +18+20,

Արարատում գիշերը` +8+12, ցերեկը՝ +19+22,

Արմավիրում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +12+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +13+16, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+23,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+15, ցերեկը՝ +20+24:

 

Լրահոս

Դիտել ավելին