Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

«Սոյուզմուլտֆիլմ»-ում մեկնաբանել են «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը նկարահանելու գաղափարը

04 Մայիս, 2019 17:27
«Սոյուզմուլտֆիլմ»-ում մեկնաբանել են «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը նկարահանելու գաղափարը

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը ria.ru-ին տված հարցազրույցում  անդրադարձել է խորհրդային արտադրության ամենահայտնի և սիրված մուլտսերիալներից մեկի՝ «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը նկարահանելու գաղափարին:

Նա նշել է, որ դա որոշակի կասկածներ է առաջացնում. դժվար է որոշել, թե Գայլը ժամանակակից կյանքի, որ սոցիալական տեսակը կարող է մարմնավորել, մինչդեռ  սխալ ընտրությունը կհանգեցնի ձախողման:

«Գայլն իր ժամանակի ամենավառ սոցիալական տեսակներից մեկն էր՝ ոճային և անբան, մի խոսքով այն ամենը, ինչի դեմ պայքարում էին 1960-70-ական թվականներին: Իսկ ո՞վ կարող է նա լինել այսօր՝ խաբեբա՞, օլիգա՞րխ, չինովնի՞կ, թե՞ հիփսթեր»,-նշել է Կապկովը:

Աղբյուրը նկատում է, որ 2019թ. իրենց ստեղծման հիսունամյակն են նշում  խորհրդային մուլտիպլիկացիայի ամենահայտնի մուլտսերիալներից մի քանիսը՝ «Դե՛, սպասիր»-ը, «Կոկորդիլոս Գենա»-ն, «Բրեմենյան երաժիշներ»-ը, «Վիննի Թուխ»-ը:

Կապկովն ընդգծել է, որ թեև հին մուլտսերիալների շարունակությունը նկարահանելու գաղափարները հաճախակի են առաջանում, սակայն ըստ նրա՝ հարկավոր է առաջ շարժվել, նոր հերոսներ ստեղծել, մինչդեռ հին հերոսներին նոր կյանք տալու հարցին պետք է շատ զգույշ մոտենալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին