Կարևոր իրադարձություններ

Տղամարդը կուլ է տվել Apple AirPods-ը, եւ այն շարունակել է ստամոքսի մեջ աշխատել

04 Մայիս, 2019 17:01
Տղամարդը կուլ է տվել Apple AirPods-ը, եւ այն շարունակել է ստամոքսի մեջ աշխատել

Apple ընկերության արտադրանքի որակի մասին արդեն հայտնի է ամբողջ աշխարհին: Ավելին՝ շատ շուտով «խնձորային» գաջեթները կպարուրվեն մի ամբողջ շարք լենգենդներով, որոնք հաստատում են դրանց զարմանալի հատկությունները: Լեգենդի դերին հոյակապ համապատասխանում է Թայվանի բնակչի հետ տեղի ունեցածը: Տղամարդը կուլ է տվել AirPods-ը, սակայն ականջակալները շարունակել են աշխատել՝ ասես ոչինչ էլ չի պատահել, հայտնում է Planet Today-ը: 

Զարմանալի իրադարձությունը տեղի է ունեցել Գաոսյուն քաղաքում (Թայվան): Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տղամարդն ուղղակի քնել է ականջակալներով, իսկ երբ արթնացել է դրանցից մեկը չի կարողացել գտնել: Apple AirPods սիրելի զույգի երկար որոնումներից հետո պարզվել է, որ սարքը տղամարդու ստամոքսի մեջ է:

Սակայն նման նորությունը տղամարդուն ամենեւին չի վշտացրել: Ավելին՝ նա որոշել է փորձ անցկացնել եւ ստուգել, թե Apple AirPods-ի աշխատունակության վրա ինչպես է ազդել ստամոքսի մեջ հայտնվելը: Եվ պարզվել է, որ նման մանրուքները խնձորային սարքի համար սարսափելի չեն. այն շարունակել է աշխատել նույնիսկ ստամոքսի մեջ:

Իր անսպասելի փոքր փորձարկումից հետո թայվանցին դիմել է բժիշկներին, որոնք պացիենտին լուծողականով են զինել եւ օգնել անխաթար հանել ոչ մեծ ականջակալը: Մարդու մարմնի միջով ճանապարհորդությունն առանձնապես չի անդրադարձել Apple AirPods-ի վրա, որը, ինչպես պարզվել է, ընդամենը կորցրել է լիցքավորման կեսից փոքր-ինչ ավելին:

 

Լրահոս

Դիտել ավելին