Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

 

ԱՄՆ-ում շինարարները գտել են 12 հազար տարեկան մաստոդոնտի աճյուն

04 Մայիս, 2019 16:03
ԱՄՆ-ում շինարարները գտել են 12 հազար տարեկան մաստոդոնտի աճյուն

ԱՄՆ Ինդիանա նահանգում շինարարները, որոնք հողը փորում էին կոլեկտորային ցանց անցկացնելու համար, հայտնաբերել են մաստոդոնտի աճյուն, որի տարիքը, գիտնականների կարծիքով, կազմում է 12 հազար տարի, հայտնում է UPI-ն: 

«Երբ նրանք մեզ զանգահարեցին եւ ասացին, որ ոսկորներ են գտել, մտածեցինք, թե տնային կենդանիների ոսկորներ կլինեն: Մենք չէինք պատկերացնում, թե դա ինչ է, մինչեւ տեսանք այդ ոսկորների չափերը: Դա ուղղակի զարմանալի էր եւ ստիպում է մտածել այն մասին, թե շատ տարիներ առաջ այստեղ ինչպիսի շրջակա միջավայր է եղել»,- ասել է տարածքի ֆերմաներից մեկի սեփականատեր Տոնի Ներթը:

Բանվորները 7 ֆուտ խորությամբ գտել էին ստորին վերջույթների երկու ոսկոր, գանգի կտորներ եւ ժանիք:

Գիտնականների կարծիքով՝ աճյունը պատկանում է մաստոդոնտի 42-ամյա արուի:

Արժեքավոր գտածոն փոխանցվել է Ինդիանա նահանգի Պետական թանգարանին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին