Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայում իսլամական ծայրահեղականները նոր հարձակումներ են ծրագրում Կոլոմբոյի կամուրջների վրա

04 Մայիս, 2019 15:07
Շրի Լանկայում իսլամական ծայրահեղականները նոր հարձակումներ են ծրագրում Կոլոմբոյի կամուրջների վրա

Շրի Լանկայում իսլամական ծայրահեղականները, ենթադրաբար, նոր հարձակումներ են ծրագրում Կոլոմբոյի կամուրջների վրա, հայտնում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով կղզու իշխանություններին:

Ոստիկանությունից հաստատել են, որ իրավապահ մարմիններին հրահանգել են լրացուցիչ թվով սպաներ առանձնացնել, ռազմածովային նավատորմին էլ խնդրել են գետերի վրա ավելի մեծ թվով նավեր տեղակայել, համաձայն ոստիկանական զեկույցների արտահոսքի, որոնք նախազգուշացնում էին կամուրջների վրա պատրաստվող հարձակումների մասին:

Դրանից բացի, այս գործողության համար կենտրոնացվել է նաև Շրի Լանկայի ԶՈՒ-ն, որը խուզարկություններ է կատարում և պայթուցիկ նյութեր ու զենք առգրավում:

Շարունակվում են նաև ահաբեկիչների, նրանց թաքստոցների, զենքի և ռազմամթերքի որոնումները:

Կաթոլիկ եկեղեցին հայտարարել է կիրակնօրյա ժամերգությունների չեղարկման մասին, իսկ կաթոլիկ դպրոցներն անորոշ ժամանակով փակ կլինեն:

Հանրային դպրոցները կգործեն արդեն երկուշաբթի տարածքի խիստ հսկողության և պահպանության պայմաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին