Կարևոր իրադարձություններ

Մայիսի 8-ին Փաշինյանն ասուլիսով հանդես կգա, կամփոփի պաշտոնավարման մեկ տարին

04 Մայիս, 2019 12:40
Մայիսի 8-ին Փաշինյանն ասուլիսով հանդես կգա, կամփոփի պաշտոնավարման մեկ տարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ հայտնեց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, ամփոփելու է որպես վարչապետ իր պաշտոնավարման մեկ տարին:

 

 «Իմ՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին ասուլիսով հանդես կգամ, որտեղ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ում շատ բան է փոխվել: Փոխվել է ամենակարևորը` Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր է, ՀՀ քաղաքացին իր մտքով, իր աշխատանքով, իր տաղանդով, ծաղկեցնելու է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին