Կարևոր իրադարձություններ

Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը

04 Մայիս, 2019 11:51
Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացու վտանգավոր Էբոլա վիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ գերազանցելով 1500-ը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, ավելացել է նաև հիվանդության հետևանքով մահացածների թիվը՝ հասնելով 1000-ի:

Ավելի վաղ հաղորդվել 950 զոհի մասին:

Երկրի առողջապահության նախարարության թվիթերյան էջում արված գրառման համաձայն՝ 2019 թվականի մայիսի 3-ի դրությամբ գրանցվել է վարակման 1529 դեպք, որից 1463-ը հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքում, իսկ 66-ի դեպքում դեռ կասկածներ կան: Հիվանդության հետևանքով զոհերի թիվը հասել է 1008-ի, ապաքինվել է 422 մարդ:

Էբոլան սուր վարակային ինֆեկցիա է, որով վարակվում են մարդիկ և կենդանիների որոշ տեսակներ: Էբոլայի համաճարակը սկսվել է Արևմտյան Աֆրիկայում` 2015 թվականին: Համաճարակի հետևանքով հիմնականում տուժել է երեք երկիր`Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան:

Էբոլայի վերջին բռնկումը սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին