Կարևոր իրադարձություններ

Ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան

04 Մայիս, 2019 11:44
Ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսություն է, որը դրված է դրանց հիմքում։

 

«Այդ գաղափարն ու գաղափարախոսությունը մենք անվանում ենք անհատի վերափոխում։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան։ Որն է ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսին էր փիլիսոփայությունն այդ հեղափոխությունից առաջ, ինչպիսին է փիլիսոփայությունն այդ հեղափոխությունից հետո։ Հեղափոխությունից առաջ ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին փիլիսոփայական հարցի պատասխանը բոլորիս հայտնի է՝ ՀՀ քաղաքացին ոչ մի բան չի կարող անել, բայց եթե կարող էր անել, ապա շատ սահմանափակ ու հովանավորությամբ։ Այս համակարգում ովքեր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի անդամներն էին, գրեթե կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարծում է, որ հեղափոխությունից հետո փոխվել է «ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի պատասխանը։ Նա շեշտեց՝ ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քանի որ նրա օրինական, ստեղծարար գործողությունների հնարավորությունը սահմանափակված չէ։

 

«Այս փոփոխությունը ՀՀ-ին պետք է դարձնի աշխարհի առաջատար տնտեսական երկրներից մեկը։ Այսօր մեր հիմնական խնդիրը հետևյալն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են։ Մարդիկ երբեմն չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին, չեն ուզում հավատալ իրենց լսածին, երբեմն «դաբռոների կարիք ունենք։ Տնտեսության մեջ ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին