Կարևոր իրադարձություններ

Նոր Զելանդիայի վարչապետն ամուսնացել է հեռուստահաղորդավարի հետ. CNN

04 Մայիս, 2019 10:34
Նոր Զելանդիայի վարչապետն ամուսնացել է հեռուստահաղորդավարի հետ. CNN

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ամուսնացել է հեռուստահաղորդավար Կլարկ Գեյֆորդի հետ: Այդ մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնում է CNN-ը:

 Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի կառավարության ղեկավարի ամուսնության մասին լուրը հաստատել է Արդերնի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ զույգն ամուսնացել է նախորդ ամիս՝ Զատկի տոնի օրը: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

 Նշվում է, որ Նոր Զելանդիայի վարչապետն ու հայտնի հեռուստահաղորդավարը միասին են արդեն երկար ժամանակ: 2018 թվականի հունիսին լույս աշխարհ էր եկել նրանց դուստրը:
 

Լրահոս

Դիտել ավելին