Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ն ինչ մեսիջ է ուղարկել ԵՄ-ին. «Փաստ»

04 Մայիս, 2019 09:27
ԱԳՆ-ն ինչ մեսիջ է ուղարկել ԵՄ-ին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատուներ, որոնք պետք է աշխատեին նախարարություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկացել են, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շարժելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթացի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսների ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մոտեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարակուսել են, այլ նաև բավականին նյարդայնացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին