Կարևոր իրադարձություններ

Պրեմիան էլ չի մոտիվացրել մնալու քաղաքապետարանում. «Ժամանակ»

04 Մայիս, 2019 08:41
Պրեմիան էլ չի մոտիվացրել մնալու քաղաքապետարանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մենք անդրադարձել էինք Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի հրաժարականին և նշել, որ Առաքելյանն ազատվել է քաղաքապետի հետ ունեցած տարաձայնության պատճառով։

Հրապարակումից հետո լուրը հերքել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ իրավաբանական վարչության պետը ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար, և որ պրոֆեսիոնալները քաղաքապետարանից չեն գնում։ Խոսնակը նշել էր, որ քաղաքապետարանի պրոֆեսիոնալները միայն մի պրոբլեմ ունեն աշխատանքի մեջ՝ բավական լարված ու պատասխանատու աշխատանքի դիմաց ստացած ոչ համարժեք աշխատավարձերը։

Ուշագրավ է, որ Զավեն Առաքելյանը ազատվելուց օրեր առաջ, ավելի կոնկրետ՝ ապրիլի 11-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պարգևատրվել է 1.8 միլիոն դրամով։ Փաստորեն, բավական մեծ պրեմիան էլ չի մոտիվացրել Առաքելյանին մնալու քաղաքապետարանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին