Կարևոր իրադարձություններ

Բրազիլիան դադարեցրել է Վենեսուելայի ազգային արժույթի տպագրությունը

03 Մայիս, 2019 22:58
Բրազիլիան դադարեցրել է Վենեսուելայի ազգային արժույթի տպագրությունը

Բրազիլիան դադարեցրել է վենեսուելական բոլիվարների տպագրությունն ու արտահանումը հարևան երկրներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Բրազիլիայի դրամահատարանին:


Հաղորդվում է, որ բոլիվարների Վենեսուելա մատակարարման մասին պայմանագրի գործունեության ժամկետը լրացել է մարտին: Պայմանագիրը կնքվել էր 2018-ին: Միևնույն ժամանակ դրամահատարանից պարզաբանել են, որ համաձայնագիրը կնքվել է ոչ թե անմիջապես Վենեսուելայի կառավարության հետ, այլ անդրազգային կազմակերպության միջոցով:

 
2003 թվականից Վենեսուելայում բոլոր արժութային գործարքները գտնվել են պետության խիստ վերահսկման տակ: Արդյունքում դա հանգեցրել է «սև շուկայի» փոխարժեքի սահմանմանը, որը տասնյակ անգամներ տարբերվում է պետական փոխարժեքից: 
 

Լրահոս

Դիտել ավելին