Կարևոր իրադարձություններ

Արցախում տանկային բրիգադի ստորաբաժանման ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

03 Մայիս, 2019 22:06
Արցախում տանկային բրիգադի ստորաբաժանման ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

Մայիսի 3-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, Պաշտպանության բանակի (ՊԲ) կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:

 «Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ»,- ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին