Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

03 Մայիս, 2019 21:54
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել, որը տևել է շուրջ մեկ ժամ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքները, իրավիճակը Վենեսուելայում և ԿԺԴՀ-ում, ինչպես նաև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման միջոցների և հետագա կրճատման մասին պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԿԺՀ-ի միջև նոր նմանօրինակ պայմանագրի կնքումը: Նա նաև հայտնել է, որ հեռախոսազրույցն ունեցել է դրական ընթացք:

Կրեմլում հաստատել են զրույցի կայացման փաստը: «Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տեւել է շուրջ մեկուկես ժամ»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին