Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ․ Շարմազանով

03 Մայիս, 2019 20:25
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա գրել է.

«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք

Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:

Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ,բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:

Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը:

Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:

Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:

Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին