Կարևոր իրադարձություններ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 90-ի

03 Մայիս, 2019 20:08
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 90-ի

Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրեր շարունակ տեղի ունեցող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 90-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին վկայում են երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալները:

 Առկա տեղեկությունների համաձայն` ՀԱՀ-ի երեք նահանգում, որոնք աղետի հիմնական կենտրոններն են դարձել, ջրհեղեղների հետևանքով 87 մարդ է մահացել: Մինչդեռ Կվազուլու Նատալ նահանգում զոհվել է 71 բնակիչ:

Հազվադեպ հորդառատ անձրևներն աֆրիկյան երկրում սկսվել են ապրիլի վերջին օրերին: Խոսքն այս երկրի համար խիստ արտասովոր մթնոլորտային երևույթի` արևադարձային ցիկլոնի մասին է, որը հյուսիս-արևմուտքից անցել է դեպի հարավ-արևելք: Նշվում է, որ զոհերի հաշվարկը դեռ չի ավարտվել: Սկզբում հաղորդվում էր 32 զոհի մասին, այնուհետև` 70:

 Ամենից շատ մարդիկ զոհվում են իրենց իսկ տներում, որոնք փլուզվում են սողանքների պատճառով:
 

Լրահոս

Դիտել ավելին