Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայում եռաչք օձ են գտել

03 Մայիս, 2019 19:49
Ավստրալիայում եռաչք օձ են գտել

Ավստրալիայի ազգային այգիների և արգելոցների վարչությունը համացանցում տեղադրել է եռաչք օձի լուսանկար։ Սողունը գտնվել է երկրի հյուսիսում ճանապարհներից մեկի վրա։ Ավստրալիայի հյուսիսային տարածքի իշխանությունները գտածոն հազվագյուտ են անվանել՝ հայտնում է BBC-ն։

Օձին գտել են մարտին, Համփթի Դու փոքր քաղաքի մոտ։ Շատ երիտասարդ գորգային պիթոնը, որին անվանել են «Մոնտի Պիթոն», մահացել է իրեն գտնելուց մի քանի օր անց։

Փորձագետներն ասում են, որ օձի երրորդ աչքը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է բնական մուտացիայի հետևանքով։ Մասնագետների կարծիքով, գլխի դեֆորմացիայի պատճառով 40 սանտիմետրանոց պիթոնին դժվար էր սնվել։

Անասնաբույժներն ասել են, որ, ռենտգենյան նկարներից դատելով, օձը երկու սերտաճած գլուխ չի ունեցել, միայն մեկը, սակայն երեք ակնակապիճներով և երեք տեսնող աչքերով։

 

Լրահոս

Դիտել ավելին