Կարևոր իրադարձություններ

Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում վաճառվել է 112575 դոլարով

03 Մայիս, 2019 19:47
Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում վաճառվել է 112575 դոլարով

Հարավային Աֆրիկայի հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում վաճառվել է 112575 դոլարով, տեղեկացնում է AFP-ն։

«Խցի դուռը, Ռոբեն կղզի» նկարի մեկնարկային գինը գնահատվում էր 60-90000 դոլար։

Աֆրիկյան արդի արվեստի աճուրդի տնօրեն Ջայլս Պեպիատայի խոսքով՝ Հարավային Աֆրիկայի առաջին սեւամորթ նախագահն ընդհանուր առմամբ 20-25 նկար է արել։ Դրանց մի մասը վերարտադրվել է որպես վիմագրություն, որպեսզի փող հավաքվի Նելսոն Մանդելայի հիմնադրամի համար։

Մանդելան ձերբակալվել է 1962 թվականին եւ բանտում մնացել մինչեւ 1990 թվականը։ Նա պահվել է Ռոբեն կղզում, Քեյփթաունի մոտ 1964-1982 թվականներին։ Մանդելան Հարավային Աֆրիկայի նախագահն էր 1994-1999 թվականներին։

 

Լրահոս

Դիտել ավելին