Կարևոր իրադարձություններ

Կառավարության աշխատակազմի DJ ղեկավարը՝ երաժշտական նոր միջոցառման մասին

03 Մայիս, 2019 19:41
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Կառավարության աշխատակազմի DJ ղեկավարը՝ երաժշտական նոր միջոցառման մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

  «Մայիսի 6-ին Գառնու տաճարի մոտ տեղի կունենա հանրահայտ Cercle մեդիա ընկերության կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնը։ Հայաստան է ժամանելու տվյալ ոլորտի լավագույն երաժիշտներից՝ Acid Pauli-ն։ Այս միջոցառումը անցնում է ՀՀ Մշակույթի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են հարյուրավոր զբոսաշրջիկներ, որոնց մի մասը ժամանել(ու) է Հայաստան հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Այն հեռարձակվելու է ուղիղ եթերով, որին հետևելու են ամբողջ աշխարհով մեկ հարյուր հազարավոր մարդիկ։ Հասանելիությունը հասնելու է միլիոնավոր օգտատերերի։ Սրանով մենք մի կողմից ի ցույց ենք դնում ամբողջ աշխարհին մեր մշակութային ժառանգությունը ի դեմս Գառնու տաճարի, իսկ մյուս կողմից աջակցում ենք բարձրորակ երաժշտության տարածմանը Հայաստանում։

  Շնորհակալություն The Triângûlum կազմակերպությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia և ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին նման նախաձեռնությանն օժանդակելու համար։

P.S. Ուզում եմ նաև տեղեկացնել, որ «Իմ քայլը» հիմնադրամ - My Step Foundation-ի աջակցությամբ Մայիսի 3-5 կազմակերպվում է ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը, որը ևս շատ կարևոր իրադարձություն է Երևանի գրավչության տեսանկյունից, որպես նաև որակյալ ժամանցային զբոսաշրջության վայր։

 

Լրահոս

Դիտել ավելին