Կարևոր իրադարձություններ

Չինաստանում վայրի փղերը երեք մարդ են սպանել

03 Մայիս, 2019 18:13
Չինաստանում վայրի փղերը երեք մարդ են սպանել

Երեք մարդ զոհվել է վայրի փղերի հարձակման պատճառով չինական Յուննան նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով China News-ին։

Տեղեկացվում է, որ վերջին ութ օրում Սինշուանբաննա-Դայի ինքնավար օկրուգում տեղի է ունեցել մարդկանց վրա վայրի փղերի հարձակման չորս դեպք։ Երեք մարդ զոհվել է, ևս մեկը վնասվածքներ է ստացել։

Փորձագետները փղերի հաճախակի հարձակումների դեպքերը բացատրում են նրանով, որ այս տարի երաշտի պատճառով փղերին կերը չի բավարարում, բացի այդ, նրանք ամեն օր պետք է ջուր խմեն և խաղան ջրում, իսկ երաշտի պատճառով ուտելիք մոտակա ջրամբարներում գրեթե չկա։ Դա հանգեցրել է այն բանին, որ փղերը ուտելիք որոնելիս հեռանում են ջրամբարներից և մոտենում մարդկանց բնակավայրերին։ Բայց հետո նրանք նորից պետք է հեռանան դեպի ջրամբարներ, ինչն էլ զայրացնում է կենդանիներին։

Ասիական վայրի փղերը Չինաստանում պահպանվող կենդանիներ են համարվում։ Նրանք հիմնականում ապրում են Սինշուանբաննայում, ինչպես նաև Պուեր և Լինցան քաղաքներում։ Կերի պակասը ձմեռային սեզոնին ստիպում է նրանց սնունդ որոնել գյուղերի մերձակայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին