Կարևոր իրադարձություններ

Հազարավոր ուկրաինացիներ են ցանկանում դառնալ Զելենսկու մամուլի քարտուղարը. «Ուկրաինսկիե նովոստի»

03 Մայիս, 2019 17:17
Հազարավոր ուկրաինացիներ են ցանկանում դառնալ Զելենսկու մամուլի քարտուղարը. «Ուկրաինսկիե նովոստի»

3 հազարից ավելի քաղաքացիներ են հայտեր ուղարկել Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբ՝ մասնակցելու պետության նոր ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթին: 

«Վլադիմիր Զելենսկու թիմի HR-դեպարտամենտի Էլեկտրոնային հասցեով ավելի քան 3 հազար ռեզյումե Է եկել հասարակ մարդկանցից, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին եւ վստահ են հաղորդակցվելու իրենց ունակություններին»,-հայտնել Է Զելենսկու մամուլի ծառայությունը՝ ի պատասխան գորցծակալության հարցման: Զելենսկու թիմը չի նշում հավակնորդների ազգանունները, հայտնելով, որ նրանց թվում կան ինչպես հասարակ քաղաքացիներ, այնպես Էլ «ուկրաինական հասարակայնությանը լայնորեն հայտնի անձնավորություններ»: Ռեզյումեներ են ուղարկում պրոֆեսիոնալ լրագրողներ, PR-մենեջերներ, հեռուստահաղորդավարներ, բլոգերներ, պրոֆիլային ֆակուլտետների ուսանողներ ու դերասաններ:

Հավակնորդներին ներկայացվում են մի շարք պահանջներ: Նրանք պետք Է տիրապետեն առնվազն երեք լեզվի (ուկրաիներենին, ռուսերենին ու անգլերենին), ունենան ժուռնալիստիկայի բնագավառում աշխատանքի կամ հանրային գործունեության փորձ, լինեն աշխատասեր ու պատրաստ՝ աշխատելու շուրջօրյա»: Բացի այդ, խոսնակը պետք Է տիրապետի հաղորդակցվելու ունակությունների, ունենա արագ ռեակցիա, ադապտացված լինի դինամիկ աշխատանքին, լինի կրեատիվ, ինչպես նաեւ ունենա հումորի զգացում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Զելենսկու մամուլի քարտուղարի պաշտոնի համար մրցույթը կանցկացվի մի քանի փուլով: Հավակնորդների առաջին հարյուրյակը կկատարի ստեղծագործական տարբեր առաջադրանքներ (գրել զեկույց, տեսանյութ նկարահանել տրված թեմայով), ընդ որում՝ նրանց աշխատանքները գնահատելու են «անձնակազմի հետ աշխատանքի փորձագետները եւ Զելենսկու թիմի անդամները»: Լավագույնների տասնյակն այնուհետեւ հարցազրույց կունենա HR-դեպարտամենտի ղեկավարների եւ անձամբ Զելենսկու հետ:

«Մրցույթի բոլոր թիմակիցներն անպայմանորեն ստուգում կանցնեն անվտանգության ծառայությունների եւ հակակոռուպցիոն մարմինների կողմից»,-ասված Է հաղորդագրության մեջ: Զելենսկին իր մամուլի քարտուղարի պաշտոնի համար Համացանցում բաց մրցույթ Է հայտարարել ապրիլի 30-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին