Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի մետրոյում 20 տարեկան երիտասարդը նետվել է գնացքի տակ

03 Մայիս, 2019 14:35
Թբիլիսիի մետրոյում 20 տարեկան երիտասարդը նետվել է գնացքի տակ

Թբիլիսիի մետրոյի «Սարաջիշվիլի»կայարանում արտակարգ դեպք է գրանցվել: Ականատեսների խոսքով՝ մոտ 20 տարեկան երիտասարդը մետրոյում գնացքի մոտենալուն պես նետվել է երկաթուղու վրա և մահացել:

Ականատեսները պատմել են, որ երիտասարդը շատ պատահական է իրեն նետել երկաթուղու վրա, այդ պատճառովգնացքի վարորդը չի հասցրել ժամանակին արգելակել:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ դեպքի վայրում են իրավապահները, ընթանում են հետաքննչական գործողություններ: Տեղի ունեցածի պատճառով մետրոյի առաջին գիծը պարալիզացված է:

 

Լրահոս

Դիտել ավելին