Կարևոր իրադարձություններ

Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը կգործի նաեւ ԵԱՏՄ մյուս երկրներում. Տիգրան Խաչատրյան

03 Մայիս, 2019 12:57
Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը կգործի նաեւ ԵԱՏՄ մյուս երկրներում. Տիգրան Խաչատրյան

Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը կգործի նաեւ ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչն էապես կհեշտացնի առեւտրային գործարքների կնքումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի որոշումներից մեկի համաձայն` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղըզստանի գործարարներն ու պետական մարմինները կկարողանան էլեկտրոնային ստորագրություններ օգտագործել ազգային ծածկագրային ստանդարտների համաձայն։ Դա կօգնի տնտեսվարող սուբյեկտներին ավելի հեշտ մասնակցել ռուսական եւ ղրղըզական պետական մրցույթներին։

Այժմ քննարկվում է նաեւ էլեկտրոնային կնիքների ստեղծման եւ համատեղ ճանաչման հնարավորությունը։ Դրանցով կնքած հաշիվ-ապրանքագրերն ու մրցույթի հայտերը ազատ կշրջանառվեն ԵԱՏՄ–ի` առայժմ վերոնշյալ հանրապետություններում։

 

Լրահոս

Դիտել ավելին