Կարևոր իրադարձություններ

«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի

03 Մայիս, 2019 12:56
«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի:

Սա հետեւանքն է խախտումների եւ չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում։

Այդպիսով, ընկերությունը ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին