Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Արարատում

03 Մայիս, 2019 10:28
Խոշոր վթար Արարատում

Արարատի մարզում, մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21:30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանաարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մյուսներն էլ Երեւանի Սուրբ Աստվածամայր եւ Էրեբունի բժշկական կենտրոններ

«Նիվան» կողաշրջվել ու մխրճվել էր երկաթե արգելապատնեշների մեջ, եւ այն դարձի բերելու համար մեծ ուժեր էին հարկավոր: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մյուսները կայուն ծանր վիճակում:

Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին