Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Տարօրինակ հավաք Գագիկ Խաչատրյանի օբյեկտում.«Շաբաթ»

03 Մայիս, 2019 09:28
Տարօրինակ հավաք Գագիկ Խաչատրյանի օբյեկտում.«Շաբաթ»

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ առաջին հայացքից մի շատ անմեղ և մշակութային հավաք, որտեղ մի շարք ներկաներ ունեին բավական հետաքրքիր ներգրավվածություն Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում: Քաղաքաացու օրվա նախօրյակին Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Պահեստ 33» ակումբում, Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի հետ սերտ առնչություն ունեցող UCOM ընկերության ֆինանսավորմամաբ, Րաֆֆի Հովհանիսյանի որդու հիմնադրած Creative Armenia մշակութային հիմնադրամը ամփոփում էր «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները: Երկրի համար, թերևս, «ամենակարևոր» այս միջոցառմանը անձամբ ներկա էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով, ի դեպ, չմասնակցեց քաղաքացու օրվա ոչ մի միջոցառման: Ի դեպ, Արմեն Սարգսյանի մի կողքին կանգնած էր Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանը, իսկ մյուս կողքին՝ Րաֆֆի Հովհանիսյանի որդի Գարին Հովհաննիսյանը, իսկ երկրորդ պլանում՝ Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի համատեղ թիմի անդամները:

Այս հավաքը առավել տարօրինակ է դառնում այն սառնության ֆոնին, որ այսօր նկատելի է Արմեն Սարգսյան և Նիկոլ Փաշինյան հարաբերություններում: Ավելի հետաքրքիր է այն, որ վերջին շրջանում գրեթե մահացած «Ժառանգություն» կուսակցությունը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ: Այն բանից հետո, երբ «Ժառանգության» ֆորմալ առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը արտագաղթեց երկրից (չար լեզուները ասում են, որ իր երկարատև քաղաքական պայքարը նա ծառայեցրել է հայրենասիրաբար Կանադայում քաղաքական ապաստան ստանալուն) նրա ամենամեծ քաղաքական ակտիվությունը ֆեյսբուքում ամեն մի հիմարության լայքեր դնելն է: Ահա վերջերս «Ժառանգությունը» իր վերջին հայտնի ու ակտիվ գործչի՝ Հովսեփ Խուրշուդյանի դիրիժորությամբ համագումար արեց և վարչության նախագահ ընտրեց մի անհայտ մարդու:

Շաբաթի աղբյուրները օրեր շարունակ տեղեկացնում էին, որ «Ժառանգության» ակտիվացումը պատահական չէ, և դրա բրենդի տակ առանձին հայտնի օլիգարխներ ուզում են մտնել հայկական քաղաքականություն: Այս արտաքուստ շատ անմեղ, բայց խորքային ենթադրություններ առաջարկող հավաքը, որոշ փակագծեր կարող է բացել մի շարք հայտնի գործիչների խաղի մասին: Հիմնական եզրակացությունը հետևյալն է՝ Գագիկ Խաչատրյանն ու Միքայել Մինասյանը սկսում են իրենց փողերով ու «Ժառանգության» մաքուր բրենդով դեպի իրենց հակել Արմեն Սարգսյանին, ով նույնպես ունի բավական բարձր վարկանիշ: Այս երեք օլիգարխները կարողանում են հեշտությամբ իրենց կողմը բերել Րաֆֆի Հովհանիսյանին, ով հայտնի է, թե ինչ հեշտությամբ ժամանակին էլ գայթակղվեց Սեյրան Օհանյանի հետ համագործակցությամբ: Րաֆֆիի ճիշտ որոշում ընդունելու վրա, իհարկե, ազդում են նաև նրա որդու նախաձեռնությանը՝ Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի միջնորդավորված ֆինանսավորումը: Րաֆֆիին ճիշտ ուղու վրա է պահում նաև Հովսեփ Խորշուդյանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանի գործընկերն է և Միքայել Մինասյանի մշտական զինվոր Սևակ Լալայանի մտերիմը: Այսպիսով, մի փոքրիկ մշակութային հավաք և ապագա հնարավոր քաղաքական ինտրիգների համար մի մեծ վերլուծության աղբյուր և հակահեղափոխական ևս մեկ ճամբարի առաջին ցուցադրական ծիլեր: Շաբաթ լրատվականի աղբյուրները հայտնում են, որ այս խաղի մեջ ներգրավված է ևս մեկ հայտնի ռուսաստանահայ օլիգարխ, ում ներգրավվածության մանրամասները կներկայացվեն հաջորդիվ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին