Կարևոր իրադարձություններ

Ինտրիգային զարգացումներ են ընթանում. «Մարտական կազմեր»՝ հին ավանդույթներին հավատարիմ.«Փաստ»

03 Մայիս, 2019 09:10
Ինտրիգային զարգացումներ են ընթանում. «Մարտական կազմեր»՝ հին ավանդույթներին հավատարիմ.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բավականին ինտրիգային եւ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մարզերում. գործող իշխանություններն ամբողջությամբ կիրառում են հանրապետականների հին, փորձված մեթոդները։

Թերթի խմբագրություն դիմած քաղաքացիները պատմել են մի քանի դեպքերի մասին, որոնք հուշում են, որ «բարի» ավանդույթները ներհայաստանյան կյանքում շարունակվում են։ Այսպես, ՀՀ մի շարք բնակավայրերում ՔՊ-ի տեղական ներկայացուցիչները՝ համակարգողները, ինտենսիվ անդամագրումներ են կատարում, նաեւ «թարմացնում» կադրերի ներմարզային ռեսուրսային բանկը։

 

Բացի նրանից, որ դիմողներն էլ են շատ, մարզպետներին հրահանգված է այնպիսի անդամագրումներ անել, որ կարողանան հստակ քանակով «մարտական կազմ» ունենալ, որպեսզի հնարավոր զանգվածային միջոցառումների ժամանակ կարելի լինի մարդկանց քանակ ապահովել. խոսքը վերաբերում է նաեւ մայրաքաղաքում հնարավոր միջոցառումներին։

Խմբագրություն զանգահարած քաղաքացիների «աշխարհագրությունից» պարզ է դառնում, որ այս գործում բավական «ակտիվ» են հատկապես Լոռու եւ Տավուշի մարզերը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին