Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանի բախտի աստղը շարունակում է փայլել.«Իրավունք»

03 Մայիս, 2019 08:56
 Տիգրան Սարգսյանի բախտի աստղը շարունակում է փայլել.«Իրավունք»

«Այս օրերին հայաստանյան հանրությունը ևս մեկ անգամ Տիգրան Սարգսյանին տեսնելու «բախտին» արժանացավ: Եվ անմիջապես էլ ծավալվեցին խոսակցություններ, թե ինչ բախտավոր աստղի տակ է ծնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, այսինքն՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյան:

 

Նկատի ունենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խո­սում է կոռուպցիայի դեմ պայքարից և նախկին «հանցավոր ռեժիմների» անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը հետ վե­րադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանություննե­րի օրոք: Եվ թվում էր, թե հենց նա էլ կա­րող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առա­վել ևս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց...

Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությու­նից» առաջ:

Նախկին վարչապետի բուռն աշխա­տանքային կերպարը սկսեց ձևավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր և նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմա­դիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն ան­գամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հա­վուր պատշաճի» դրսևորի: Այսպես, խորհրդարանում Տ. Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլա­նի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախա­րար Լևոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջա­նառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնա­ժողովի համանախագահն էր: Այդ կառույցի աշ­խատանքով էր, որ ստեղծվե­ցին այն հիմ­քերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայ­կական դրամը:

 

Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառու­թյան մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դար­ձավ: Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ- շատերին դարձնելով փաստացի մուրա­ցիկներ: Միգուցե անգամ այդ անցումա­յին փոխարժեքը տանելի լիներ, եթե մի­այն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի՝ գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլա­րը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300,400 դրամ բնագծերը»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին