Կարևոր իրադարձություններ

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» հնչում է Փարիզի «Դիսնեյլենդում». տեսանյութ

02 Մայիս, 2019 23:30
Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» հնչում է Փարիզի «Դիսնեյլենդում». տեսանյութ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Փարիզի արվարձանում գտնվող Դիսնեյլենդից, որում հնչում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, զվարճանքների փարիզյան այգում հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործությունը: Համապատասխան տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտնի ժամանցի կենտրոնի այցելուներից մեկը:

«Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար 1942 թվականին և մեծ ճանաչվածություն է բերել կոմպոզիտորին:

Մայիսի մեկին լրացել է մեծանուն կոմպոզիտորի, խմբավարի և ուսուցչի մահվան 41-րդ տարելիցը:

Տեսանյութը՝ ֆեյսբուքյան օգտատեր Աննա  Իշխանյանի

 

 

Լրահոս

Դիտել ավելին