Կարևոր իրադարձություններ

«Ալիևը 100 երկրների ներկայացուցիչների մոտ խոսել է Արցախից»

02 Մայիս, 2019 22:54
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ալիևը 100 երկրների ներկայացուցիչների մոտ խոսել է Արցախից»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալիևը 100 երկրների ներկայացուցիչների մոտ խոսել է Արցախից:

Մինչ մենք մեր ներքին ու արտաքին բոլոր խնդիրները իրար ենք խառնում ու ոչ մեկից գլուխ չենք հանում, այդ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը կատարում են իրենց հերթական քարոզչական գործողությունները, որոնք իրականացվում են թե սահմանին, թե միջազգային հանդիպումների ժամանակ:

Մայիսի 2-ին Բաքվում անցկացվող Միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահը 100 երկրների ավելի քան 500 ներկայացուցիչների ներկայացությամբ խոսել է Արցախից, նրանց ամեն գնով սուտ տեղեկատվություն է հաղորդել Արցախի մասին:

Սրանց գործունեությանը լուրջ հակադարձելա պետք, թե չէ մարդիկ իրանց աջը քաշած կամաց-կամաց քարոզչություն է իրականացնում տարբեր երկրների մոտ»:

 

Լրահոս

Դիտել ավելին