Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հաստատում է. 2018-ին ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով 120 խաղաղ բնակիչ է զոհվել

02 Մայիս, 2019 23:15
Պենտագոնը հաստատում է.  2018-ին ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով 120 խաղաղ բնակիչ է զոհվել

Պենտագոնը խոստովանել է, որ 2018 թվականին 120 անմեղ մարդ է զոհվել Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Սոմալիում ԱՄՆ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման տվյալներ են հրապարակվել գերատեսչության զեկույցում, որն առաջին նմանօրինակ փաստաթուղթն է վերոնշյալ երկրներում ԱՄՆ-ի ծավալած գործողությունների բոլոր տարիների ընթացքում:

«Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ հավաստի հաղորդումներ կան մոտ 120 զոհված և շուրջ 65 վիրավորված քաղաքացիական անձանց մասին 2018 թվականին իրականացված ռազմական գործողությունների հետևանքով: Պաշտպանության նախարարությունը արժանահավատ տեղեկություններ չունի Եմենում կամ Լիբիայում 2018-ին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին», - ասվում է գերատեսչության զեկույցում:

Նշված երկրներում ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների և դրանց հետ առնչություն ունեցող խմբերի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին