Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Հովունիում բռնկված խոշոր հրդեհից. տեսանյութ

02 Մայիս, 2019 23:01
Նոր մանրամասներ Հովունիում բռնկված խոշոր հրդեհից. տեսանյութ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 5-րդ նրբանցքի թիվ 1/3 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ):

Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր անասուն:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և անասնագոմում պահեստավորած անասնակեր (մոտ 3500 հակ):

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին