Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում ցիկլոնի պատճառով մեկ միլիոն մարդ է տարհանվել

02 Մայիս, 2019 22:19
Հնդկաստանում ցիկլոնի պատճառով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Հնդկական ափամերձ Օրիսա նահանգի իշխանությունները շտապ կարգով տարհանում են մոտ մեկ միլիոն մարդու «Ֆանի» ցիկլոնի պատճառով, որը, ինչպես սպասվում է, ուրբաթ կհարվածի այս շրջանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշում է NDTV հեռուստաալիքը, «Ֆանին» Բենգալյան ծոցից բերում է հզոր տեղատարափ անձրեւներ, իսկ քամու արագությունը հասնում է 200 կիլոմետր/ժամի։ Փորձագետների գնահատականներով՝ դա ամենահզոր ցիկլոնը կլինի Օրիսայում 2014-ից ի վեր։ Տարերքի հարվածի շեմին տարհանվել են մերձափնյա գյուղերի բնակիչները՝ ընդհանուր առմամբ 150 հազար մարդ։ ՌԾՈւ եւ ափամերձ ծառայության ուժերը, ինչպես սպասվում է, շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն՝ օգնություն ցուցաբերելով բնակիչներին եւ վերացնելով ցիկլոնի հետեւանքները։

Տարհանումը պետք է ավարտվի հինգշաբթի երեկոյան։ Մարդկանց տեղավորում են հատուկ կենտրոններում, կրթական հաստատություններում եւ այլ ամուր շինություններում։ 
 

Լրահոս

Դիտել ավելին