Կարևոր իրադարձություններ

ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը

02 Մայիս, 2019 22:15
ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։

 «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության հաստատելու ցուցակը։ Անդամներն ուղղակի ներկայացրել են իրենց։ Նաև քննարկում տեղի ունեցավ, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու ներկուսակցական քարոզարշավը»,-  լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը  և հավելեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։։

Ըստ խոսնակի՝ ՔՊ-ն շատ լավ ավանդույթ է ձևավորելու ու ցույց տալու, թե ինչպես կարելի է իրականացնել ներկուսակցական ընտրություններ։ Վերջինս հույս ունի, որ իրենց օրինակը վարակիչ կլինի մյուս կուսակցություններ համար։

« Բոլոր թեկնածուներն ունենալու են իրենց ծրագրային ելույթները կուսակցության անդամների ու պատվիրակների համար։ Ելույթները լինելու են հրապարակային և հասանելի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ կարծում ենք, որ իշխող ուժի ներսում տեղի ունեցող այս քաղաքական իրադարձությունները պետք է թափանցիկ լինեն բոլորի համար»,- հայտարարեց Վահան Կոստանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին