Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

02 Մայիս, 2019 21:26
Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:

Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:
Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը։ 
Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրել է կարճատևընդունելության։ 

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

 

Լրահոս

Դիտել ավելին