Կարևոր իրադարձություններ

Վարչապետը աշխատանքից ազատել է ԱԽ գրասենյակի ղեկավարին

02 Մայիս, 2019 21:03
Վարչապետը աշխատանքից ազատել է ԱԽ գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Արմինե Մարգարյանը երկու ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում։ Մինչև նշանակումը նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին