Կարևոր իրադարձություններ

Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և կառավարության աջակիցների միջև

02 Մայիս, 2019 18:27
Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և կառավարության աջակիցների միջև

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախօրեին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բախումներ են եղել կառավարամետ ուժերի և ընդդիմության աջակիցների միջև, ինչի հետևանքով մեկ կին մահացու վիրավորում է ստացել, տասնյակ մարդիկ վնասվել են:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, զինվորականներն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա են կիրառել ցույցերի ժամանակ: 

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հրահանգել է պարզել, թե ով է մեղավոր 27-ամյա կնոջ սպանության համար:

Վերջինս նախապես հանդես էր եկել բողոքի ցույց և գործադուլ կազմակերպելու կոչով, որի նպատակն է ստիպել նախագահ Նիկոլաս Մադուրոյին հրաժարվել իշխանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին