Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը նախազգուշացնում է

02 Մայիս, 2019 18:16
ԱԻՆ-ը նախազգուշացնում է

ՀՀ տարածքում մայիսի 3-5-ը կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

«Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի,Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ»,- հայտնում է ԱԻՆ-ը: 
 

Լրահոս

Դիտել ավելին