Կարևոր իրադարձություններ

Թրամփը կարող է ամռանը Թուրքիա այցելել

02 Մայիս, 2019 16:38
Թրամփը կարող է ամռանը Թուրքիա այցելել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այս ամառ Եվրոպա կատարելիք ուղևորության շրջանակում Թուրքիա այցելել, այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հղումով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել էր ԱՄՆ նախագահին Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված համատեղ աշխատանքային խումբ ստեղծել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Միացյալ Նահանգների ղեկավարը եռօրյա այցով Մեծ Բրիտանիա կայցելի՝ Էլիզաբեթ II թագուհուն և վարչապետ Թերեզա Մեյին հանդիպելու, ապա կուղևորվի Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման:

 

Լրահոս

Դիտել ավելին