Կարևոր իրադարձություններ

Իմ և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ. Քյարամյան

02 Մայիս, 2019 16:03
Իմ և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ. Քյարամյան

Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ, թե որտեղից է և ինչ աղբյուր ունի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

Հարցին, թե վարչապետը սխալվե՞լ է, երբ ասել է, որ Քյարամյանը հաշվետու չի եղել, պաշտոնյան պատասխանեց՝ վարչապետի սխալ կամ ճիշտ լինելու հանագամանքն ինքը չի որոշում։

«Իմ կարծիքով, յուարքանչյուր պաշտոնատար անձ հաշվետու է հասարակության առաջ, և այդ հաշվետվողականությունն առավելապես պետք է դրսևորվի՝ հայտարարագիր ներկայացնելով։ Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այդ ինստիտուտից», - ասաց Քյարամյանը:

Ճշտող հարցին՝ փորձել է արդյոք գործադիրի ղեկավարն իրենից ճշտել գումարների ծագումնաբանությունը, Քյարամյանը պատասխանեց, որ իր և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ. «Վստահաբար կարելի է ֆիքսել, որ հայտարարագրածս ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին