Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ. Արթուր Վանեցյան

02 Մայիս, 2019 15:49
Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ. Արթուր Վանեցյան

Արհեստական աղմուկ է ստեղծվել Ազգային անվտանգության ծառայության շուրջ, որը անհասկանալի է, թե ում է ձեռք տալիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղղված հերքման պահանջին եւ խոսքի ազատության իրավունքի խախտման մասին։ «Եթե մարդիկ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, ես հերքել եմ այդ տեղեկատվությունը, բայց անընդհատ տարածվում է, իմաստն ո՞րն է։ Ես իմաստն եմ ուզում հասկանալ։ Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ, որը անհասկանալի է, չգիտեմ ում է ձեռք տալիս»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու եւ վառելանյութ ներկրելու մասին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին