Կարևոր իրադարձություններ

Դուբլինում բացվել է ցուցահանդես հայկական խաչքարերի և իռլանդական խաչերի նմանության մասին

02 Մայիս, 2019 15:36
Դուբլինում բացվել է ցուցահանդես հայկական խաչքարերի և իռլանդական խաչերի նմանության մասին

Անցած շաբաթ Դուբլինի Քրայսթչերչի Մայր տաճարում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական խաչքարերի և իռլանդական խաչերի նմանությանը։

Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և կտևի մինչև մայիսի վերջ, տեղեկացնում է Catholic Ireland կայքը։

Մայր տաճարում տեղի է ունեցել հիշատակի կարգ, որին մասնակցել են Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, ինչպես նաև իռլանդական եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։

Ներկա են եղել նաև այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, հրեական համայնքի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին