Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը IACA–ի մրցույթի լավագույն հնգյակում է. ԿԲ

02 Մայիս, 2019 15:13
ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը IACA–ի մրցույթի լավագույն հնգյակում է. ԿԲ

«Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ, տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 

Մրցույթի ֆինալիստներն են.

ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը,

Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը,

Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը,

Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը,

Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։

Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին