Կարևոր իրադարձություններ

Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում. Նազիկ Ամիրյանը՝ ամուսնու մասին

02 Մայիս, 2019 13:56
Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում.  Նազիկ Ամիրյանը՝ ամուսնու մասին

Հերոսը չի սողում ու եթե իրենց թվում է պետք է չորեքթաթ գնար ուրեմն ավելի լավ ա թող իրանք գնան: Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայատարեց ԱԺ նախկին պատագամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը անդրադառանով այն հարցին, թե ինչու՞ քմծիծաղ տվեց, երբ դատախազներն ասացին, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս առողջ տեսք ուներ:

Դիտարկմանը, թե  հերոսի բնակարանից մեծ քանկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Ամիրյանը արաձագանքեց՝ «Ո՞վ ասաց»: Հիշեցմանը, որ դա վկայող տեսանյութ կա, Ամիրյանը ասաց. «Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերեւա դատարանում»: Ամիրյանի խոսքով՝ իրենց առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքները բոլորը օրինական են: Հարցին, սպասում էիք, որ մեղադրյալի կարգավիճակ կունենաք, Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել»:

Նազիկ Ամիրյանը դահլիճը լքեց եւ այլ հարցերի չպատասխանեց:

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին