Կարևոր իրադարձություններ

Օբաման կդառնա Թրամփի մասին սերիալի պրոդյուսերը

02 Մայիս, 2019 13:29
Օբաման կդառնա Թրամփի մասին սերիալի պրոդյուսերը

Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա տիկնոջը՝ Միշելին, ազդարարել է Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի հիման վրա սերիալի նկարահանման մասին, հայտնում է Variety-ն:

Գիրքը նվիրված է իր՝ Օբամայի վարչակազմի և Դոնալդ Թրամփի նախագահության միջև եղած անցումային ժամանակահատվածին: Այն հարցազրույցների ժողովածու է, որոնք վերցվել են Սպիտակ տան պաշտոնյաներից:

«Մենք Higher Ground-ը ստեղծել ենք, որպեսզի ցույց տանք, թե իչպես է պետք ներկայացնել պատմությունները: Անդրադառնալով ռասայի և խավի, ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների հարցերին՝ մենք հավատում ենք, որ այս ստեղծագործություններից յուրաքանչյուրը ոչ միայն կզվարճացնի, այլ նաև մեզ բոլորիս կկրթի, իրար կկապի և կոգեշնչի»,- ասել է Բարաք Օբաման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբամա ամուսինները ներկայացրել են Netflix-ի համար նախագծերի ցուցակը: Ցուցակի մեջ են մտել նաև գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին կենսագրական ֆիլմը, «Crip Camp» կինոնկարը, որը կպատմի հաշմանդամների իրավունքների համար պայքարող շարժման մասին, և Երկրորդ աշխարհամարտից հետո Նյու Յորքի նորաձևության մասին «Բլում» սերիալը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին