Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը

02 Մայիս, 2019 13:20
Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը

Կառավարությունը քննարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փաթեթով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

 «Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով», - ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է:

«Բայց չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցենք», - ասաց Վարչապետը:

Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ առաջարկում է ձեռնպահ մնալ այս նախագծից, համատեղ քննարկում իրականացնել, ստեղծել օրենքը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Նա հիշեց, որ նման դեպքի ականատես է եղել քրեակատարողական հիմնարկում: «Երբեմն կենդանիներին, օրինակ, հրաձգարանի զվարճանքի համար թիրախ են դարձնում, բազմաթիվ են դեպքերը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին