Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մոտ 800 հազար մարդ տարհանվել է մոտեցող ցիկլոնի պատճառով

02 Մայիս, 2019 12:58
Հնդկաստանում մոտ 800 հազար մարդ տարհանվել է մոտեցող ցիկլոնի պատճառով

Հնդկաստանի արևելքում Օրիսա նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանելու մասին, որոնք բնակվում են մերձափնյա և ցածրադիր վայրերում, հայտնում է Times of India-ն:

Տարհանումը պետք է ավարտվի հինգշաբթի երեկոյան, նշում է պարբերականը: Մարդկանց տեղափոխում են հատուկ սարքավորված կենտրոններ, կրթական հաստատություններ և այլ հուսալի շենքեր:

Ենթադրվում է, որ «Ֆանին» նահանգի ափերին կհասնի ուրբաթ ցերեկը, քամու ուժգնությունը կարող է հասնել 200 կմ/ժամի, մերձափնյա շրջաններում սպասվում են հզոր անձրևներ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի Օդերևութաբանական դեպարտամենտին (IMD):

 

Լրահոս

Դիտել ավելին