Կարևոր իրադարձություններ

Պետության դրոշի նկատմամբ հարգանքը և պատկառանքը սկսվում է ՍՏԱՆԴԱՐՏԻՑ. նախկին վարչապետ

02 Մայիս, 2019 10:42
Հեղինակ՝ Արմեն Դարբինյան
Պետության դրոշի նկատմամբ հարգանքը և պատկառանքը սկսվում է ՍՏԱՆԴԱՐՏԻՑ. նախկին վարչապետ

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա գրել է.

«Պետության դրոշի նկատմամբ հարգանքը և պատկառանքը սկսվում է ՍՏԱՆԴԱՐՏԻՑ։ Ողջ մայրաքաղաքով մեկ դրոշներ են տնկած՝ նարնջագույն շերտի փոխարեն ԴԵՂԻՆ շերտով։ Ինչ որ պատասխանատու մեկը դրանք պատվիրել է, չէ՞, ինչ որ մեկը՝ կարել, ինչ որ մեկն էլ՝ գնել, մյուսն էլ՝ տնկել։ Այս սա իրական անարգանք է։ Էն մաքսավորի ականջը կանչի,,,
Ընդհանրապես՝ ճիշտ կանեինք ազգովի դրամահավաք կազմակերպեինք ու մի երկար դրոշաձող պատվիրեինք մեր դրոշի համար։ Տեղադրեինք անիմաստ կերպով քանդված Երիտասարդական պալատի տեղում՝ քաղաքի ամեն կետից երևալու նպատակով, 30×60 մետր չափի դրոշ կարեինք, որ բոլորը տեսնեին ու չհանդգնեին երբևէ այլ գույն օգտագործել։ Հիմար չեն, թեև հիմնականում ավտորիտար այն պետությունները, որոնք պատվիրել և տեղադրել են հսկայական բարձրության վրա իրենց դրոշները՝ անգամ բարձրության չափանիշով մրցակցության բռնվելով։ Հատուկ հետաքրքրվել եմ՝ աշխարհում կա ընդանենը մեկ ընկերություն, որն ի վիճակի է ընդունել և կատարել նման պատվեր։ Ինչու՞ չենք պատվիրում։ Վախենում ենք, որ կդասվեբք ավտորիտար երկրների շարքի՞ն։ Իմ կարծիքով՝ ուր ուզում է՝ դասվենք, բայց պատկառանք զգանք մեր դրոշի հանդեպ։ 
Ի դեպ՝ կիսվել եմ այս մտքով իմ բազմաթիվ երիտասարդ ընկերների և սաների հետ. չկար մեկը որ չողջուներ։ Իսկ տեղակայման վայրը նրանցից մեկի՝ Arsen Azatkhanyan- ի գաղափարն է։
Ի գործ, ընկերներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին