Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահին մումիաները Եգիպտոսում չեն եղել

02 Մայիս, 2019 10:19
Աշխարհի ամենահին մումիաները Եգիպտոսում չեն եղել

Առաջին մարդիկ, որոնք մումիֆիկացրել են իրենց հանգուցյալներին, բնակվել են Երկրի ամենաչոր վայրում:

 Ինչպես հաղորդում է CNN-ը, Չինչորո հնագույն ցեղի ներկայացուցիչները, որոնք մ.թ.ա 7000 թվականներին բնակվել են Ատակամա անապատի ափամերձ ծովախորշերում, որը ներկայիս Չիլիի տարածքում է գտնվում, մումիֆիկացման տեխնիկան զարգացրել են մ.թ.ա 5000 թվականներին:

Նրանք 2000 տարով ավելի շուտ են իրականացրել այդ գործողությունը, քան հին եգիպտացիները: Մինչդեռ փարավոնների մումիֆիկացնող եգիպտացիները զարգացած քաղաքակրթություն էին, Չինչորո ցեղախումբը որսորդությամբ և հավաքչությամբ էր զբաղվում, բայց հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելու հարցում չէր զիջում եգիպտացիներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին