Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան

01 Մայիս, 2019 22:04
ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան

Միացյալ Նահանգները կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Թրենդ» գործակալության հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը:

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնենք հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Այս առնչությամբ ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել արտգործնախարարների հանդիպումը: Ներկա պահին քննարկվում է այդ հավանականությունը: Հուսով ենք ապագայում կկարողանանք դրական լուր հաղորդել»,- լրագրողներին ասել է Գիլը: 

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին